ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Skinner աճուրդի տունը վաճառքի է հանել 1961–1972 թթ.–ին առաքելությունների ժամանակ NASA տիեզերագնացների կողմից արված լուսանկարները, հաղորդում է
gazeta.ru–ն` հղում անելով Skinner–ի կայքին։
Загружается новость ... "Лево"
«Տիեզերքի գեղեցկություն» խորագրով աճուրդը կանցկացվի հոկտեմբերի 12–ից նոյեմբերի 2–ը։ Ինչպես նշում են կազմակերպիչները, լուսանկարներն ունեն ոչ միայն գիտական, այլ նաև գեղարվեստական նշանակություն։
Մասնագետները 400–ից ավելի լուսանկարներից յուրաքանչյուրը գնահատում են 300-9000 դոլար։ Նկարներում պատկերված են, մասնավորապես, Բազ Օլդրինի ոտնահետքը Լուսնի վրա «Ապոլլոն 11» առաքելության ժամանակ և հենց ինքը՝ Օլդրինը, ում սաղավարտում արտացոլվում է Նիլ Արմսթրոնգը։ Կվաճառվի նաև Երկիր մոլորակի լուսանկարը արևի շողերի ներքո, որը 1962 թվականին արվել է տիեզերագնաց Ջոն Գլենի կողմից։ Այն տիեզերքից մարդու կողմից արված Երկիր մոլորակի առաջին լուսանկարն է։
Լուսանկարներին կարելի է ծանոթանալ հետևյալ
հղումով։–0–