415.24
4.83
386.52
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է Երկրի կլիմայի աղետալի փոփոխության պատճառը

12:20
16 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկրի մթնոլորտում ածխածնի քանակի անբացատրելի աճը և 56 միլիոն տարի առաջ ջերմաստիճանի բարձրացումը 5-8 աստիճանով գիսաստղի կամ աստղակերպի հետ բախման հետևանք էր: Այս մասին հայտնել են մի խումբ գիտնականներ, ովքեր հայտնաբերել են աղետի հետքերը լեռնային զանգվածներում: Իրենց եզրակացությունները երկրաբանները ներկայացրել են Science ամսագրում, գրում է lenta.ru-ն:

Պալեոգեն ժամանակաշրջանում (65-23 միլիոն տարի առաջ) կատարված կլիմատիկ փոփոխությունները հայտնի են որպես պալեոցեն-էոցեն ջերմային առավելագույն: Մթնոլորտ արտանետված ածխաթթու գազի մեծ մասը լուծվել է օվկիանոսներոմ, ինչը բարձրացրել է ծովի ջրի թթվայնությունը: Նաև անհետացել են զգալի թվով կենդանատեսակներ:

Երկրաբանները հետազոտել են Նյու Ջերսի նահանգի ծովափի նստվածքները: Գիտնականները սկզբում ծրագրում էին գտնել միաբջիջ խխունջավոր օրգանիզմների մնացորդներ: Դրա փոխարեն նրանք հայտնաբերել են ապակենման մուգ գնդիկներ:

Գոյացությունները հիշեցնում էին գիսաստղերի կամ աստերոիդների ընկնելու ժամանակ առաջացող միկրոտեկտիտներ՝ ապակու բեկորներ:

Վարկածը, թե միկրոտեկտիտները հրաբխային ժայթքման պրոդուկտ են, հերքվել է, քանի որ դրանցում ջրի պարունակությունը շատ փոքր է՝ 0,03 տոկոս: Դրանց կազմում հայտնաբերվել է հալված կվարց, ինչը բարձր ջերմաստիճանների ներգործության արդյունք է: Առանձին հոդվածում գիտնականները նկարագրել են ոլորտներից բարձր գտնվող շերտերի հանքանյութերի կազմը: Այստեղ հայտնաբերված փայտածուխը պարունակել է այրված բույսերի մնացորդներ, ինչը մատնանշում է անտառային հրդեհների առկայությունը նախկինում:

Գիտնականների կարծիքով, գտածոն խոսում է այն մասին, որ մի քանի կիլոմետր տրամագծով երկնային մարմինը բախվել է Երկրին: Այնուամենայնիվ, այս եզրակացությունները կոշտ քննադատության են ենթարկվել այլ մասնագետների կողմից: Օրինակ, համեմատաբար ոչ մեծ օբյեկտի հետ բախումը չէր կարող կլիմայական գլոբալ փոփոխությունների պատճառ դառնալ:

Բացի այդ, միկրոտեկտիտները գտնվել են պալեոցեն-էոցենին վերաբերող այլ նստվածքներում: Եթե գիտնականները կարողանան ապացուցել, որ գնդիկներն այդ դարաշրջանի ամենասկզբում են առաջացել, ապա բախման վարկածը կհաստատվի: Սակայն մեծ հավանականություն կա, որ նմուշներն աղտոտված են եղել:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին