Հայտնի է նոր iPhone-ների շնորհանդեսի օրը

03.09.2017, 16:38
Առաջիկայում Կուպերտինոյում Սթիվ Ջոբսի անվան լսարանում տեղի կունենա Apple–ի առաջին միջոցառումը։
Հայտնի է նոր iPhone-ների շնորհանդեսի օրը
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան Apple կորպորացիան պատրաստվում է ներկայացնել իր նոր iPhone–ները։

Ինչպես հայտնում է CNBC–ն, վկայակոչելով ԶԼՄ-ներին ուղարկված հրավերը, դրանք կներկայացվեն սեպտեմբերի 12–ին։

«Կհանդիպենք մեզ մոտ: Ձեզ հրավիրում ենք միանալ մեզ՝ Կուպերտինոյում Սթիվ Ջոբսի անվան լսարանում առաջին միջոցառմանը»,- ասված է Apple-ի հրավերում:

Загружается новость ... "Право"

Ըստ աղբյուրի, կորպորացիան շնորհանդեսին կներկայացնի երեք նոր iPhone՝ iPhone 7s, iPhone 7s Plus և iPhone 8: Կանխատեսումների համաձայն՝ նոր iPhone 8-ում կլինեն ամենաշատ փոփոխությունները, այդ թվում՝ առանց շրջանակի դիսփլեյ և գլխավոր կոճակի բացակայությունը:

Հաղորդվում է, որ շնորհանդեսը կդառնա Apple-ի նորակառույց «Apple Park» կենտրոնում առաջին միջոցառումը:

Ենթադրվում է, որ բացի iPhone-ից, Apple-ը կներկայացնի Apple TV-ի և սեփական բբջային կապով Apple Watch-ի նոր տարբերակը, որը թույլ կտա նրանց սեփականատերերին օգտագործել ժամացույցն առանց սմարթֆոն ունենալու անհրաժեշտության:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Apple ընկերությունը մտադիր է նոր արտադրանքների ներկայացման իր ամենամյա միջոցառումն անցկացնել նորակառույց մասնաշենքում, որն ստացել է Apple Park անվանումը:

Սմարթֆոններն ու այլ նորույթները կներկայացվեն նորագույն լսարանում, որն անվանվել է Սթիվ Ջոբսի պատվին: Նստելատեղերի մեծամասնությունը գտնվում են ստորգետնյա տարածքում: Շքեղ գրասենյակը տեղակայված է բուսականությամբ պատված դաշտի կենտրոնում: -0-