Հայտարարել է, որ զղջում է. 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կինն ազատ է արձակվել

26.10.2024, 12:56
Կինն ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար և ազատ է արձակվել
Հայտարարել է, որ զղջում է. 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կինն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, գրում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։

Նախաքննությունը շարունակվում է։