Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում

03.01.2019, 19:37
Ամերիացի գիտնականները պարզել են, որ շաբաթական առնվանզ երկու բուռ ընկույզի օգտագործումը գրեթե քառորդ չափով նվազեցնում է սիրտ–անոթային հիվանդությունների ռիսկը։
Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիացի գիտնականները պարզել են, որ շաբաթական առնվանզ երկու բուռ ընկույզի օգտագործումը գրեթե քառորդ չափով նվազեցնում է սիրտ–անոթային հիվանդությունների ռիսկը։

Այս մասին գրում է life.ru–ն` հղում անելով Daily Mail–ին։

Загружается новость ... "Лево"

Գիտնականները հետազոտել են ավելի քան 200 հազար մարդու և պազրել, նուշ, պնդուկ, պիստակ կամ անգամ արախիս օգտագործած մարդիկ ավելի քիչ են հակված սրտի և գլխուղեղի կաթվածի։

Գիտնականները նաև նշում են, որ շաբաթվա ընթացքում մի բուռ ընկույզի օգտագործումն ավելացնում է սիրրտ–անոթային հիվանդություններից խուսափելու հավանականությունը։ Նրանք նշում են, որ ընկույզը պարունակում է հակաօքսիդանտներ, սպիտակուցներ և այլ սննդարար նյութեր։ Այն նաև նվազեցնում է ուռուցքային հիվանդությունների և դիաբետի ռիսկը։–0–