Գիտական վեճեր. շոկոլադն անօգու՞տ է դեպրեսիայի դեպքում

17.08.2019, 15:31
«Դեպրեսիա և անհանգստություն» պարբերականի ուսումնասիրության մեջ խոսվում է մուգ շոկոլադի օգտակար հատկությունների մասին:
Գիտական վեճեր. շոկոլադն անօգու՞տ է դեպրեսիայի դեպքում
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Շոկոլադի օգտագործման օգուտի շուրջ գիտական լուրջ վեճեր են ծագել։

Այս ամենասիրված անուշեղենը չի բարելավում մարդկանց տրամադրությունը, չնայած, որ տարբեր պարբերականներ հակառակն են պնդում։

Ինչպես հայտնում է lenta.ru–ն, հղում անելով MedicalХpress–ին, չկան ապացույցներ, որ մուգ շոկոլադի օգտագործումը կպաշտպանի մարդկանց դեպրեսիայից։

«Դեպրեսիա և անհանգստություն» պարբերականի ուսումնասիրության մեջ խոսվում է մուգ շոկոլադի օգտակար հատկությունների մասին այն մարդկանց մոտ, ովքեր դեպրեսիա ունեն։ MedicalХpress–ը հերքում է այդ պնդումները։

Պարբերականը վիճում է գիտնականների եզրակացությունների հետ, ովքեր պնդում են, թե շոկոլադը բարերար ազդեցություն ունի պացիենտների վրա։

Ընդդիմախոսները ելնում են նրանից, որ գիտափորձի մասնակիցները կերել են մոտ 12 գրամ շոկոլադ և նշել իրավիճակի բարելավում։ Նրանք, ովքեր ավելի քան հարյուր գրամ են կերել օրական, ընդհանրապես ոչ մի արդյունք չեն նշել։

MedicalХpress–ը պնդում է, որ այդ դեպքում կարելի է խոսել համընկնման, այլ ոչ թե գիտափորձի գիտականության մասին։ Պարբերականը մտահոգ է, որ այդպիսի հետազոտությունները հակասում են առողջապահության ցուցումներին։

Գրիֆիտի առողջության ինստիտուտի պրոֆեսեր Բեն Դեսբրոուն ասել է նաև, որ արժե ընտրել մուգ շոկոլադը, բայց դա որևէ կերպ դեպրեսիայի վրա չի ազդում։

Պարբերականը նշում է, որ կլինիկական դեպրեսիայի ախտանիշների վրա շոկոլադի բարերար ազդեցության մասին հաղորդումները չի կարելի գիտապես հիմնավորված համարել։ -0-