Android օպերացիոն համակարգի նոր տարբերակ` Google–ից

22.08.2017, 12:56
Google–ը պաշտոնապես ներկայացրել է օպերացիոն նոր համակարգը` Android 8.0 Oreo.
Android օպերացիոն համակարգի նոր տարբերակ` Google–ից
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Google–ը պաշտոնապես ներկայացրել է օպերացիոն նոր համակարգը` Android 8.0 Oreo. Ընկերության բլոգում նշվում է, որ այն «ավելի խելացի, ավելի արագ և ավելի հզոր է, քան երբևէ»։

Ինչպես հայտնում է telecom.arka.am–ը, հղում անելով lenta.ru–ին, համակարգը, մասնավորապես, զինված է այնպիսի նոր ֆունկցիաներով, ինչպիսին է «պատկերը պատկերի մեջ» և ավտոհամալրում։ Այն նաև կունենա պաշտպանության հուսալի միջոցներ, աշխատանքի արագության, էներգասպառման օպտիմալացման ավելացում։

Загружается новость ... "Право"

Google–ը նախապես ներկայացրել էր Android 8.0–ը Google I/O համաժողովում այս տարվա մայիսին։ Համակարգը ֆոնային ռեժիմով աշխատող հավելվածների նոր սահմանափակումներ ունի, ինչը թույլ է տալիս բարելավել սարքի աշխատանքը։ Բացի այդ, որոշակիորեն վերանայվել է համակարգի դիզայնը, ավելացել են իրազեկումների առկայությունը ցույց տվող նշանների բեյջեր։

Oreo անվանումը դրվել է ի պատիվ քաղցրաբլիթի` այսպիսով շարունակվում է Android –ի յուրաքանչյուր նոր տարբերակ աղանդերի և քացղրեղենի անունով կոչելու ավանդույթը։ -0-