Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում
02.05.2019,
16:27
Ռուսաստանի դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադա:

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադան, որին մասնակցել են 33 երկրների դպրոցականների թիմեր:
Ինչպես հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը, Հայաստանի օլիմպիական թիմը ներկայացնող Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը նվաճել է արծաթե, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթևոսյանը ՝ բրոնզե մեդալ:-0-