Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան անզեն աչքով տեսնել Յուպիտերը

27.02.2016, 12:15
Հայաստանի բնակիչները կեսգիշերից հետո հնարավորություն կունենան անզեն աչքով տեսնել Յուպիտեր մոլորակը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։
Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան անզեն աչքով տեսնել Յուպիտերը

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բնակիչները կեսգիշերից հետո հնարավորություն կունենան անզեն աչքով տեսնել Յուպիտեր մոլորակը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։

Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ–ները, Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, մարտի 8–ի գիշերը կհայտնվի Երկիր մոլորակի և Արևի հետ միևնույն գծի վրա, այն հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով։ Ողջ ձմեռ Յուպիտերը երևացել է գիշերային երկնքում, իսկ մարտի 8–ին կգրանցվի այդ իրադարձության բարձրագույն կետը։

Արեգակնային համակարգում նոր մոլորակ է հայտնաբերվել. գիտնականներ>>

«Խոշոր երկնային մարմինները դանդաղ են շարժվում։ Այդ պատճառով մի քանի ամիս շարունակ Արեգակը, Երկիր մոլորակն ու Յուպիտերը կգտնվեն մոտավորապես նույն գծի վրա և կերևան ոչ միայն մարտի 8–ին, այլ նաև մի քանի ամսվա ընթացքում», –  ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` Արեգակի շուրջ Յուպիտերի շրջապտույտը կազմում է 12 տարի։ Նա ավելացրեց, որ Յուպիտերի արբանյակները հնարավոր է տեսնել միայն հեռադիտակի միջոցով։–0–