ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի մամուլի ասուլիս «Հայաստանում զբոսաջրջության զարգացմանն ուղղված նորարական գաղափարները» հեքեթոնի թեմայով

27.03.2018, 12:52
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի մամուլի ասուլիս` նվիրված «Հայաստանում զբոսաջրջության զարգացմանն ուղղված նորարական գաղափարները» հեքեթոնին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի մամուլի ասուլիս «Հայաստանում զբոսաջրջության զարգացմանն ուղղված նորարական գաղափարները» հեքեթոնի թեմայով
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` մարտի 28–ին ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի մամուլի ասուլիս` նվիրված «Հայաստանում զբոսաջրջության զարգացմանն ուղղված նորարական գաղափարները» հեքեթոնին, որը կանցկացվի Վանաձորում ապրիլի 7-8–ին։

Հեքեթոնը իրականացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով և ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:

Ասուլիսի բանախոսներն են`

Էվա Նահեր – ԵՄ -«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար,
Ամալյա Եղոյան - ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ,

Զարմինե Զեյթունցյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ,
  
Բագրատ Ենգիբարյան - Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն,

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-