ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավարության մամուլի ասուլիսը

07.09.2009, 11:29

Երեքշաբթի` սեպտեմբերի 8-ին, ժամը 12:00-ին, «Նովոստի-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի և կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի թեման է՝ «2009-2010թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցի» (ՄՀԶ) հրապարակած տվյալները և Հայաստանի մրցունակության գնահատականը 133 երկրների շարքում:  

Ասուլիսի ժամանակ կլուսաբանվի, թե ինչպիսին է Հայաստանի մրցակցային դիրքը, և թե ինչպես են անդրադարձել նախորդ և այս տարվա կարևորագույն իրադարձությունները Հայաստանի միջազգային մրցակցային դիրքի վրա: Կներկայացվեն նաև, թե ինչ փոփոխություն են կրել մրցունակության համաթվի բաղկացուցիչ գործոնները, մասնավորապես մակրոտնտեսական կայունությունը, նորարարական գործունեությունը, և թե որոնք են Հայաստանում գործարարությանը առավելագույնս խոչընդոտող գործոնները:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը հանդիսանում է «Համաշխարհային տնտեսական ֆորումի» (ՀՏՖ)` Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկերը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-