ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. Կոմպոզիտոր Գարի Քեսայանի ջազ-քառյակի անդամների և հայտնի երգչուհի Indeya-ի (ԱՄՆ) մամուլի ասուլիսը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 13։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ամերիկյան հայտնի «Gary Kesayan Jazz Quartet» խմբի անդամների, հայտնի վոկալիստ Indeya-ի (ԱՄՆ), «ԱրմենՏել» ընկերության և ՎՏԲ-Հայաստան բանկի մամուլի ծառայությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը։
Մամուլի ասուլիսի թեման է՝ հոկտեմբերի 18-ին Հայաստանի ֆիլհարմոնիայի Ա.Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա Գարի Քեսայանի (ԱՄՆ) ջազ-քառյակի և ամերիկացի հրավիրված ջազ աստղ Indeya-ի համերգը։
Համերգի գլխավոր հովանավորներն են «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) և ՎՏԲ-Հայաստան բանկը։
Մամուլի ասուլիսի շրջանակներում հավատարմագրված ԶԼՄ-ներին կտրամադրվեն համերգի հրավիրատոմսեր։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։--0-

