ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. Երևանի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Թբիլիսի տեսակամուրջը
Երկուշաբթի, հոկտեմբերի 6-ին, տեղական ժամանակով ժամը 14։00-ին Երևանի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Երևան-Թբիլիսի տեսակամուրջը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ։
Հայկական կողմից տեսահամաժողովին կմասնակցեն.
- քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը,
- փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԵՊՀ փոխպրոռեկտոր Ալեքսանդր Մարկարովը։
«ՌԻԱ Նովոստիի» Թբիլիսիի մամուլի կենտրոնում ներկա կլինեն.
- քաղաքագետ, տնտեսական հարցերով փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին,
- քաղաքագետ, տնտեսական հարցերով փորձագետ Նիկո Օրվելաշվիլին,
- Վրաստանի նախագահի խորհրդական, Վրաստանի միասնական տրանսպորտային վարչության ղեկավար Վան Բայբուրդը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։--0-

