Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Arsika» տրիոյի մամուլի ասուլիսը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում
Հունիսի 17-ին, ժամը 11:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Arsika» տրիոյի մամուլի ասուլիսը։
Թեման՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ձայնա և տեսասկավառակների հավաքածուի, ինչպես նաև «Համաշխարհային երաժշտության գլուխգործոցները Ա.Խաչատրյանի տուն-թանգարանում» և ««Arsika» տրիոն ներկայացնում է» նախագծերի շնորհադեսը։
«Arsika» տրիոն ստեղծվել է 1999 թ.-ին։ Համույթը ելույթներ է ունեցել Շվեյացարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Հայաստանում։ Մասնակցել է այնպիսի փառատոնների, ինչպիսիք են «Schubertiade»-ը՝ Լոզանում, «Festival de las Artes»-ը՝ Կոստա-Ռիկայում, «Festival International Cervantino»-ն՝ Մեքսիկայում։
2006 թ.-ից «Arsika» տրիոն հանդես է գալիս ներկայիս կազմով՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյան, Երևանի Արվեստի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ջութակահար Կարեն Շահգալդյան և Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերմեյստերի տեղակալ, «Սերենադ» կամերային նվագախմբի առաջին մենակատար թավջութակահար Կարեն Քոչարյան։
Վերջին երկու տարիներին համույթը լուսավորչական մեծ գործունեություն է ծավալում Հայաստանում՝ համերգներ ունենալով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում, վարպետության դասընթացներ է անցկացնում դպրոցականների և ուսանողների համար։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։--0—

