Ուշադրություն ԶԼՄ-ներին. Ռիգայի դաշնամուրային դուետի և Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայի տնօրենի մամուլի ասուլիսը՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում
Հունիսի 10-ին, ժամը 14։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Ռիգայի դաշնամուրային դուետի (Riga Piano Duo) ՝ Նորա Նովիկի և Րաֆֆի Խարաջանյանի և Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի մամուլի ասուլիսը։
Միջոցառումը նվիրված է դուետի 40-ամյա ստեղծագործական գործունեությանը և հայտնի դիրիժոր Իսպիր Խարաջանյանի 100-ամյակին։
Ռիգայի դաշնամուրային դուետի գործունեությունն արժանացել է ժամանակակից կոմպոզիտորների՝ Տիգրան Մանսուրյանի (Հայաստան), Ռոմուալդ Տվարդովսկու (Լեհաստան), արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Գուրևիչի (Ռուսաստան) հիացական գնահատականներին։
Նրանց համերգացանկում երկու տասնյակից ավել կոնցերտ է՝ սկսած Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից մինչև ժամանակակից, այդ թվում նաև հայ կոմպոզիտորներ՝ Կոմիտաս, Ալեքսանդր Սպենդիարյան, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Ալիս Թերզյան (Արգենտինա)։
Դուետը բազմիցս մասնակցել է հեղինակավոր փառատոնների Մոսկվայում, Լոնդոնում, Զագրեբում, Վառնայում, Հելսինկիում, Ստոկհոլմում, Ցյուրիխում, Տալլինում, Ալմաթայում, խոշոր մշակութային միջոցառումների՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Լիտվայում, Բելառուսում։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։ Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։--0—

