ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Վահագն Կոստանդյանի «Ստվերներ» գրքի շնորհանդեսը

10.05.2019, 16:45
Շաբաթ օրը` մայիսի 11–ին, ժամը 18։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա գրող Վահագն Կոստանդյանի «Ստվերներ» դեբյուտային գրքի շնորհանդեսը։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Վահագն Կոստանդյանի «Ստվերներ» գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Շաբաթ օրը` մայիսի 11–ին, ժամը 18։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա գրող Վահագն Կոստանդյանի «Ստվերներ» դեբյուտային գրքի շնորհանդեսը։ Ստեղծագործության հեղինակը հանդես է գալիս Մելպոմեն կեղծանունով։

Գիրքը ժամանակակից գրականության օրինակ է և կառուցված է արձակի ու գիտակցության հոսքի վրա։ Այն ժողովածու է, որը ներառում է մի քանի պատմվածքներ և բանաստեղծություններ, բարձրացնում է անձի ներքին, էկզիստենցիալ խնդիրները։

Ասուլիսի բանախոսն է գրող Վահագն Կոստանդյանը։       

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։ 

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80 

Email: [email protected]

Համակարգող` Իրինա Մանասյան, (091) 72 02 86։–0–