«Բլից–Մեդիա»–ն ներկայացնում է արտասահմանյան և հայկական տպագիր պարբերականների՝ տարածաշրջանում առաջին առցանց գրադարանը՝ Pressinfo.am-ը

16.03.2015, 12:42
Երեքշաբթի` մարտի 17–ին, ժամը 12։00–ին «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնի մամուլի սրահում (Ամիրյան 4/7, 3–րդ հարկ) տեղի կունենա արտասահմանյան և հայկական տպագիր պարբերականների՝ տարածաշրջանում առաջին առցանց գրադարանի՝ Pressinfo.am-ի շնորհանդեսը։
«Բլից–Մեդիա»–ն ներկայացնում է արտասահմանյան և հայկական տպագիր պարբերականների՝ տարածաշրջանում առաջին առցանց գրադարանը՝ Pressinfo.am-ը

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` մարտի 17–ին, ժամը 12։00–ին «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնի մամուլի սրահում (Ամիրյան 4/7, 3–րդ հարկ) տեղի կունենա արտասահմանյան և հայկական տպագիր պարբերականների՝ տարածաշրջանում առաջին առցանց գրադարանի՝ Pressinfo.am-ի շնորհանդեսը։

Pressinfo.am  կայքում ընթերցողը կգտնի ավելի քան 1000 հայկական և արտասահմանյան թերթեր ու ամսագրեր, և հարմար որոնման համակարգի շնորհիվ կարող է կարդալ ցանկացած պարբերական։ Pressinfo.am կայքում նախատեսվում է նաև նորությունների հրապարակում` պարբերական մամուլի շուկայի վերաբերյալ, ինչպես նաև տեղեկացում հանրապետությունում նոր պարբերականների ի հայտ գալու մասին, օգնություն Հայաստանի մեդիա-շուկայում դրանք ներկայացնելու գործում։

Pressinfo.am պորտալի ստեղծման նպատակահարմարության մասին կխոսի «Բլից–Մեդիա» ՍՊԸ–ի տնօրեն Արմեն Դավթյանը։

Մամուլի ասուլիսի ընթացքում կքննարկվեն նաև հարցեր, որոնք վերաբերում են պարբերական տպագիր մամուլի հայկական շուկայի խնդիրներին և զարգացման հեռանկարներին։

«Բլից-Մեդիա» ՍՊԸ-ն ստեղծվել է 2000թ.–ին։ Այն զբաղվում է արտասահմանյան և հայկական մամուլի տարածմամբ, մամուլի շուկայի ուսումնասիրմամբ, խորհրդատվությամբ։ Ընկերությունը ներառված է հանրապետության համանման առաջատար ընկերությունների եռյակում։–0–