Աղանդների ազդեցությունն աշխարհաքաղաքական, մշակութային և քաղաքական գործընթացների վրա թեման կքննարկեն փորձագետները Երևանում

20.10.2014, 19:17
«Աղանդների ազդեցությունն աշխարհաքաղաքական, մշակութային և քաղաքական գործընթացների վրա» թեմայով մամուլի ասուլիս կհրավիրվի երեքշաբթի` հոկտեմբերի 21–ին, ժամը 11։00–ին «Երկու երես» (Տերյան 72) ակումբում։
Աղանդների ազդեցությունն աշխարհաքաղաքական, մշակութային և քաղաքական գործընթացների վրա թեման կքննարկեն փորձագետները Երևանում

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Աղանդների ազդեցությունն աշխարհաքաղաքական, մշակութային և քաղաքական գործընթացների վրա» թեմայով մամուլի ասուլիս կհրավիրվի երեքշաբթի` հոկտեմբերի 21–ին, ժամը 11։00–ին «Երկու երես» (Տերյան 72) ակումբում։

Տարբեր տվյալներով` Հայաստանում բնակվում է տարբեր աղանդների մինչև 350 հազար հետևորդ։ Ասուլիսում կքննարկվեն աղանդների և արտասահմանյան հատուկ ծառայությունների մանիպուլյացիաների տեխնոլոգիաների օգտագործման հարցերն այս կամ այն տարածաշրջանում` աշխարհաքաղաքական խնդիրների լուծման համար։ 

Անկախության տարիներին Հայաստանում ձևավորվել է աղանդների հսկա բանակ` կոշտ ուղղահայաց իշխանության և իրենց շարքերում երիտասարդների ներգրավման մշակած մեթոդներով։ Վերջին ամիսներին Հայաստանում նկատվում է այդպիսի կազմակերպությունների չափազանց ակտիվություն և Արևմուտքի ազդեցիկ աղանդների բարձրաստիճան ներկայացուցիչների հաճախակի այցելություններ։

Դա խոսում է այն մասին, որ Հայաստանում աղանդները կենտրոնացնում և հզորացնում են` արտաքին ուժերի շահերից ելնելով։ ԵՄ կառույցին զուգահեռ` դրանց ներկայացուցիչները և արևմտյան երկրների դեսպանությունները, օգտագործելով «մարդու իրավունքների պաշտպանության» թեման, պահանջում են Հայաստանում ընդունել օրենքներ, որոնք, ոտնահարելով Հայ Առաքելական Եկեղեցու իրավունքները, կանաչ լույս են ապահովում հակազգային ցանկացած գործունեության համար։

Աղանդների վտանգների մասին կպատմեն`

- «Մշակութային, գիտական, աշխարհաքաղաքական և տնտեսական համագործակցության միջազգային ֆորումի» նախագահ Վասիլի Մանչիչը,

- «Սլավյանսկայա Գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար Վլադիմիր Ռոգովը,

«Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը,

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։ -0-