ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի տեսակամուրջ՝ «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունները ժամանակակից փուլում» թեմայով

27.09.2014, 11:22
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունները ժամանակակից փուլում» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջ:
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի տեսակամուրջ՝ «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունները ժամանակակից փուլում» թեմայով

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունները ժամանակակից փուլում» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջ:

Մեկ տարի առաջ՝ 2013 թ.-ին, Հայաստանն ընտրեց Մաքսային միության երկրների հետ ինտեգրացիան խորացնելու ճանապարհը: 2014 թ.-ի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրումից հետո երկիրը ցանկություն հայտնեց սկսել ԵՏՄ-ին միանալու ընթացակարգը, որը կսկսի գործել 2015 թ.-ի հունվարի 1-ից` կազմում ունենալով Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը: Հետխորհրդային տարածքի նոր ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի մասնակցությունը պայմանավորված է Ռուսաստանի հետ ունեցած  սերտ պատմական կապերով: Փորձագետները կխոսեն ժամանակակից փուլում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մասին` ԵՏՄ Հայաստանի նախատեսված մուտքի համատեքստում, ինչպես նաև տնտեսական, քաղաքական, ռազմական և հումանիտար ոլորտներում համագործակցության մասին:

Մոսկվայում միջոցառմանը կմասնակցեն՝

- ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը,
-     քաղաքագետ Սերգեյ Միխեևը: 

Երևանում տեսակամրջին կմասնակցեն՝

- «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը,

- ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան (094) 18-33-77։–0-