ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մամուլի ասուլիսը՝ տեսակամուրջի ձևաչափով
Երկուշաբթի, սեպտեմբերի 22 - ին, ժամը 15:00 - ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մամուլի ասուլիսը՝ տեսակամուրջի ձևաչափով, Երեւանի եւ Աստանայի միացմամբ:
Միջոցառումը կամփոփի hուլիս-սեպտեմբեր ամիսներին ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի անցկացրած համատեղ զորավարժությունները: Կքննարկվի նաև Ռուսաստանի Դաշնության գերակայությունների իրագործումը 2014 թվականին ՀԱՊԿ-ում նախագահելու ժամանակահատվածում, կվերլուծվի իրավիճակը Կազմակերպության հավաքական անվտանգության պատասանատվության գոտում և հարակից տարածքներում:
Բորդյուժան կպատմի հավաքական անվտանգության համակարգի արդյունավետության բարձրացման, դրա անդամների քաղաքական համագործակցության, ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործման և բնական ու տեխնածին աղետների հետևանքների վերացման, միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, թմրամիջոցների շրջանառության, անօրինական արտագաղթի դեմ պայքարի հուսալի ներուժի ստեղծման, տեղեկատվական անվտանգության ոլորտում աշխատանքի, ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների պահպանության ոլորտում համագործակցության, ինչպես նաև եվրասիական տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու նպատակով ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԿԽՄԿ-ի և միջասգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությանն ուղղված ՀԱՊԿ-ի ջանքերի մասին:
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է` Երևան, Վարդանանց փ., 7։
Հեռախոսահամարներ` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108),
56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։-0--

