ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Առանց սահմանների» միջազգային փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիս

16.09.2014, 12:49
Չորեքշաբթի` սեպտեմբերի 17–ին, ժամը 13։00–ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` նվիրված «Առանց սահմանների» միջազգային փառատոնի մեկնարկին։ Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն գիտաժողով` «Քրիստոնեություն. ժողովուրդ. քաղաքակրթություն», ինչպես նաև նկարիչների գործնական աշխատանք (workshop)` «Ժամանակ և տարածություն» թեմաներով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Առանց սահմանների» միջազգային փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիս

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` սեպտեմբերի 17–ին, ժամը 13։00–ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` նվիրված «Առանց սահմանների» միջազգային փառատոնի մեկնարկին։ Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն գիտաժողով` «Քրիստոնեություն. ժողովուրդ. քաղաքակրթություն», ինչպես նաև նկարիչների գործնական աշխատանք (workshop)` «Ժամանակ և տարածություն» թեմաներով։

Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 22-28-ը Երևանում։

Ասուլիսի բանախոսներն են`

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը,

ՀԱԵ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է` Երևան, Վարդանանց փ., 7։

Հեռախոսահամարներ` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։

Հասմիկ Սահակյան (094) 18-33-77։-0--