ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Եվրասիական ընտրություն. Հայաստան. 2014» թեմայով տեսակամուրջ կկազմակերպվի
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ՝ հուլիսի 11-ին, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Երևան-Մոսկվա տեսակամուրջ` «Եվրասիական ընտրություն. Հայաստան. 2014» թեմայով:
Մաքսային միության շրջանակում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության ռազմավարության մշակումն այսօր կարևորագույն հարցերից մեկն է: Համագործակցության հեռանկարները կքննարկեն փորձագետները:
Մոսկվայում տեսակամրջին մասնակցելու համար հրավիրվել են՝
— «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Յուլիա Յակուշևան,
— ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը,
— Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը,
— ԱՊՀ երկրների ինստիտուտի տնտեսության բաժնի ղեկավար Ազա Միհրանյանը,
— «Ինֆորոս» տեղեկատվական գործակալության տնօրեն Դենիս Տյուրինը,
— «Եվրասիական ընտրություն» բանավիճային ակումբի նախագահ Ռոման Շկոլինը։
Երևանում տեսակամրջին կմասնակցեն՝
— «Ինտեգրացիա և զարգացում» վերլուծական-հետազոտական հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը,
- «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար, Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Մհեր Շահգելդյանը,
— Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը,
- Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-

