ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Անվտանգության արդիական մարտահրավերները ԱՊՀ տարածքում» թեմայով տեսակամուրջ կկազմակերպվի
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի` հուլիսի 3-ին, 11։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Անվտանգության արդիական մարտահրավերները ԱՊՀ տարածքում» թեմայով տեսակամուրջ կկազմակերպվի։
Հուլիսի 4-ին Աստանայում կկայանա Անկախ պետությունների համագործակցության երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Ո՞ր մարտահրավերներն են այսօր առավել մեծ սպառնալիք հանդիսանում ԱՊՀ երկրների անվտանգության համար։ Միջին Ասիայի և Մեծ Կովկասի տարածաշրջաններում ինչպե՞ս նվազագույնի հասցնել արտաքին գործոնների հասցրած վնասը։ ԱՊՀ երկրներն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, որպեսզի թուլացնեն Ուկրաինայի տարածքում տիրող վիճակը, որը քաղաքացիական պատերազմի է վերածվել, իսկ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում մարդասիրական աղետ է սկսվել։ Հարցերի լուծման իրենց տարբերակները կներկայացնեն քննարկմանը մասնակցող փորձագետները`
Երևանում` Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը,
Մոսկվայում` «Ազգային ռազմավարության խնդիրները» ամսագրի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովը, ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը,
Աստանայում` քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Ֆեդոսեևը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-

