ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Հարսնացուն Վեգասից» ֆիլմի համաշխարհային պրեմիերային
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի` հունիսի 9–ին, ժամը 13։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Հարսնացուն Վեգասից» ռոմանտիկ կինոկատակերգության համաշխարհային պրեմիերային, որը տեղի կունենա հունիսի 10–ին Երևանում։
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են դերասաններ Միքայել Շարաֆյան ու Շառլին Ռոուզը։
Առաջին անգամն է, որ ԱՄՆ–ում նկարահանված լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենում Հայաստանում։
Մամուլի ասուլիսին կմասնակցեն`
Ֆիլմի ռեժիսոր Արթուր Բաբայանը,
Ֆիլմի պրոդյուսեր Էդմոնդ Գրիգորյանը,
Գլխավոր դերակատար Միքայել Շարաֆյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-

