ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպվող ասուլիսը նվիրված է «Երևան. երեկ, այսօր» ցուցահանդեսի բացմանը
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` հունիսի 4-ին, 13։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված «Երևան. երեկ, այսօր» ցուցահանդեսի բացմանը։
Երևանի կամերային թատրոնի «Երկաթ» մշակութային ակումբում մայիսի 6-ին տեղի կանցկացվի լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսը կլինի նախորդ տարի անցկացված «Երևանի երեք սահմանները» ցուցահանդեսի գաղափարական շարունակությունն ու ամփոփումը` ցուցահանդեսից հետո ինչ փոփոխություններ են կատարվել մեկ տարում, ինչ դրական արդյունքներ կամ բացասական հետևանքներ են եղել այդ ընթացքում։ Այս ամենը կարելի է տեսնել ներկայացած լուսանկարներում և քննարկել ցուցահանդեսի շրջանակում։
Պետք է առանձին նշել Մարիաննա Մելիքսեթյանի հեղինակած «Երևանի բակերը» շարքը` մայրաքաղաքի հին տները` նորակառույց շենքերի ֆոնին։ Հայացք Երևանին` անցյալի պրիզմայի միջով...
Ասուլիսին կմասնակցեն լուսանկարիչ, լրագրող Մարիաննա Մելիքսեթյանն ու լրագրող, դրամատուրգ, դերասան Ռուբեն Փաշինյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-

