ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ` «Հետխորհրդային տարածքի թանգարանները. մոռացությու՞ն, թե՞ բարգավաճում» թեմայով

15.05.2014, 13:17
Ուրբաթ` մայիսի 16–ին, ժամը 13։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հետխորհրդային տարածքի թանգարանները. մոռացությու՞ն, թե՞ բարգավաճում» թեմայով Մոսկվա–Երևան–Թբիլիսի մուլտիմեդիոն տեսակամուրջը։ Միջոցառումը նվիրված է մայիսի 18–ին նշվող Թանգարանների միջազգային օրվան։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ` «Հետխորհրդային տարածքի թանգարանները. մոռացությու՞ն, թե՞ բարգավաճում» թեմայով

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ` մայիսի 16–ին, ժամը 13։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հետխորհրդային տարածքի թանգարանները. մոռացությու՞ն, թե՞ բարգավաճում» թեմայով Մոսկվա–Երևան–Թբիլիսի մուլտիմեդիոն տեսակամուրջը։ Միջոցառումը նվիրված է մայիսի 18–ին նշվող Թանգարանների միջազգային օրվան։
Ինչպե՞ս են պահպանվում մշակութային արժեքները Ռուսաստանում և հետխորհրդային տարածքի երկրներում։ Ի՞նչ պետք է լինի ժամանակակից թանգարանը` փորձի պահո՞ց, թե՞ գեղարվեստական փորձերի հարթակ։ Որքանո՞վ է պետք արձագանքել ժամանակի մարտահրավերներին։ Կարո՞ղ է, արդյոք, թանգարանը որպես մշակույթի ինստիտուտ իրեն շրջապատող սոցիալ–քաղաքական իրավիճակից դուրս լինել։ 
Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն`
– ՌԴ մշակույթի փոխնախարար Ելենա Միլովզորովան,
– Մ. Ի. Գկլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանի տնօրեն Միխայիլ Բրիզգալովը,
– Ռուսաստանի պատմության պետական թանգարանի մշակութալուսավորչական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Իրինա Ալեքսեևան,
– Ռուսաստանի ժամանակակից պատմության թանգարանի տնօրեն Սերգեյ Արխանգելովը։
Երևանից տեսակամուրջին կմասնակցեն`
– ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը,
– Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը,
– Ա. Խաչատրյանի տուն–թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։
Թբիլիսիից տեսակամուրջին կմասնակցեն`
– Վրաստանի ազգային թանգարանի ներկայացուցիչը։

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-