ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–նԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «AJA ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի և ոսկերչական ընկերությունների միջև համաձայնագրի ստորագրում
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի` ապրիլի 28–ին, ժամը 11։00–ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Ոսկերչական ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ «AJA ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն` ի դեմս գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանի, և մի շարք ոսկերչական ընկերություններ Մտադրությունների մասին համաձայնագիր կստորագրեն, որը ենթադրում է տվյալ կազմակերպություններին Ոսկերչական ազատ տնտեսական գոտում ռեզիդենտի կարգավիճակի տրամադրում, ինչից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս։
Մամուլի ասուլիսին կմասնակցեն`
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը,
«AJA ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-

