ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ` «Հայոց ցեղասպանություն Սիրիայում. պատմությունը կրկնվու՞մ է» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` ապրիլի 8–ին, ժամը 11։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան–Մոսկվա տեսակամուրջ`«Հայոց ցեղասպանություն Սիրիայում. պատմությունը կրկնվու՞մ է» թեմայով։
Առաջին անգամ չէ, որ Սիրիայում զինված հակամարտության զոհ է դառնում քրիստոնյա բնակչությունը։ Մարտի 21–22–ին Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող Քեսաբ բնակավայրի հազարավոր հայեր բնակիչներ ստիպված էին լքել իրենց տները` հայտնվելով գրոհայինների գնդակոծության տակ։ 700 հայկական ընտանիք դարձավ փախստական` տարհանվելով Լաթաքիա, նրանց տներն ու քրիստոնեական տաճարները կողոպտվեցին։ Երկու շաբաթ հետո` ապրիլի 24–ին, աշխարհը կնշի Հայոց ցեղասպանության 99–րդ տարելիցը, և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները հիշեցրին այն մասին, որ պատմությունը կարող է կրկնվել։ ՌԴ ԱԳՆ–ն վճռականորեն դատապարտեց ծայրահեղականների գործողությունները` կոչ անելով ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին քննարկել Քեսաբում տիրող իրավիճակը։
Միջոցառման ընթացքում կքննարկվեն հետևյալ հացերը` մահմեդական աշխարհի երկրներում բնակվող քրիստոնյա բնակչության պաշտպանությունը, որը զինված հակամարտությունների ընթացքում կարող է ենթարկվել նաև կրոնական հալածանքների, Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության վրա սիրիական ճգնաժամի ազդեցությունը, Սիրիայում տիրող իրավիճակի կայունացմանն ուղղված միջազգային ջանքերը, բազմաչարչար հայ ժողովրդի պատմական հիշողությունը, որը գրեթե մեկ դար անց կրկին զգաց ոչնչացման հնարավոր սպառնալիքը։
Մոսկվայից տեսակամրջին կմասնակցեն`
– Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը,
– Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին,
– Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը։
Երևանից տեսակամրջին կմասնակցեն`
- ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը,
- ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը,
- Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-

