ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ` «Ժամանակակից Ռուսաստան. տնտեսական քաղաքականություն» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի` մարտի 24–ին, ժամը13։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա–Երևան տեսակամուրջ` «Ժամանակակից Ռուսաստան. տնտեսական քաղաքականություն» թեմայով։
Մարտի 26–ին մեկնարկում է Մոսկվայի տնտեսական համաժողովը, որի առանցքային թեման ՌԴ–ի ոչ հումքային ապագան է։ Համաժողովին կմասնակցեն հեղինակավոր ռուս և օտարերկրյա գիտնականներ, արդյունաբերողներ, քաղաքական, հասարակական գործիչներ, տնտեսագետներ։
Մամուլի ասուլիսի ընթացքում համաժողովի մասնակիցները կներկայացնեն ազգային արդյունաբերության զարգացման իրենց տեսլականը։ Ի՞նչ է այսօր տեղի ունենում հետխորհրդային տարածքի երկրների տնտեսության մեջ։ Ինչպե՞ս վերակենդանացնել հայրենական արդյունաբերությունը։ Որո՞նք են նոր ինդուստրալացման սուբյեկտները, միջոցներն ու կոնկրետ քայլերը։ Ինչպիսի՞ն է ռուս–ուկրաինական հարաբերությունների կանխատեսումը։ Մամուլի ասուլիսին կմիանա նաև Երևանի տաղավարը։
Մոսկվայում միջոցառմանը կմասնակցեն`
– ՌԳԱ ակադեմիկոս Եվգենի Պրիմակովը,
– ՌԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, Մոսկվայի տնտեսական համաժողովի համանախագահ Ռուսլան Գրինբերգը,
– «Նոր համագործակցություն» արդյունաբերական միության նախագահ, Մոսկվայի տնտեսական համաժողովի համանախագահ Կոնստանտին Բաբկինը։
Երևանից միջոցառմանը կմասնակցեն`
– Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը,
– Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ. Աշոտ Թավադյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հավատարմագրման հեռախոսահամարներ` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-

