ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս` նվիրված Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի լավագույն սցենարների առաջիկա մրցույթին
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` փետրվարի 26–ին, ժամը 13։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս` նվիրված Հայոց ցեղասպանության թեմայով 4-6 րոպե տևողությամբ խաղարկային և վավերագրական ֆիլմերի լավագույն սցենարների առաջիկա մրցույթին։
Սցենարների մրցույթը նվիրված է Հայոց ցեղասպանության մոտեցող 100–ամյա տարելիցին։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են`
– «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը,
– «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հավատարմագրման հեռախոսահամարներ` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-

