ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա տեսակամուրջ` «ԱՊՀ-2014–ը` զբոսաշրջության տարի» թեմայով

11.02.2014, 14:57
Չորեքշաբթի` փետրվարի 12–ին, ժամը 13։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա – Կիև – Աստանա – Քիշնև – Երևան տեսակամուրջ, որի թեման կլինի «ԱՊՀ-2014–ը` զբոսաշրջության տարի»։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա տեսակամուրջ` «ԱՊՀ-2014–ը` զբոսաշրջության տարի» թեմայով

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` փետրվարի 12–ին, ժամը 13։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա – Կիև – Աստանա – Քիշնև – Երևան տեսակամուրջ, որի թեման կլինի «ԱՊՀ-2014–ը` զբոսաշրջության տարի»։

2014 թվականը Զբոսաշրջության տարի է հայտարարվել ԱՊՀ տարածքում։ Դա պետք է նպաստի փոխգործակցության աշխուժացմանը զբոսաշրջային բնագավառում։ Ի՞նչ միջոցառումներ են ծրագրված Զբոսաշրջության տարվա շրջանակում։ Իրավական բազայի և վիճակագրական հաշվառման կատարելագործման ի՞նչ գործողություններ են անցկացվում։ Ի՞նչ է արվում զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակի ընդհանուր չափանիշներ մշակելու համար։

— Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Ռադկովը։

Մասնակիցն Աստանայում`

— Ղազախստանի Հանրապետության ինդուստրիայի և նոր տեխնոլոգիաների նախարարության Զբոսաշրջության ինդուստրիայի կոմիտեի նախագահ Մարատ Իգալիևը։

Մասնակիցը Կիևում`

— Ուկրաինայի զբոսաշրջային բիզնեսի առաջնորդների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Նովիկովսկին։

Մասնակիցը Քիշնևում`

— Մոլդովայի զբոսաշրջության գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլայ Պլատոնը։

Մասնակիցները Երևանում`

– Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը,

– Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է` Երևան, Վարդանանց, 7։

Հավատարմագրման հեռախոսահամարներ` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։

Հասմիկ Սահակյան, մենեջեր։ Բջջային հեռախոս` (094) 18-33-77։ -0-