ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` «Ոստիկանության և ՀՀ ԱԻՆ–ի 2013 թ.–ի գործունեության գնահատականը» թեմայով
Ուրբաթ` դեկտեմբերի 27–ին, ժամը 13։00–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանում Gallup International Association–ի ներկայացուցչության, ՀՀ Ոստիկանության և ԱԻՆ–ի ներկայացուցիչների ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն Երևանի բնակչության շրջանում «Ոստիկանության և ՀՀ ԱԻՆ–ի 2013 թ.–ի գործունեության գնահատականը» թեմայով անցկացված հարցման արդյունքները։
Ասուլիսին կմասնակցեն`
Հայաստանում Gallup International Association–ի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը,
ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը,
ՀՀ Ոստիկանության շտաբի պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը,
ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հավատարմագրման հեռախոսահամարներ` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-

