Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջ կկազմակերպվի

24.01.2012, 12:29
Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջ կկազմակերպվի
Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջ կկազմակերպվի

Չորեքշաբթի՝ հունվարի 25-ին, 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Երևան- Մոսկվա տեսակամուրջ՝ «Հայոց ցեղասպանությունը ժխտելու արգելք: Քաղաքական հետևանքները» թեմայով:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց մի օրինագծի, որի համաձայն Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվում: Տարբեր գնահատականների համաձայն, դարասկզբին իրականացված ցեղասպանության զոհ է դարել մեկուկես միլիոն հայ: Ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք նախատեսող այս փաստաթուղթ տարբեր վեճերի առիթ դարձավ, իսկ դրա ընդունումից հետո Ֆրանսիան կտրուկ քննադատության ենթարկվեց Թուրքիայի կողմից: Հունվարի 13-ին ռուս հասարակական գործիչները հանդես եկան բաց նամակով՝ ուղղված Թուրքիայի վարչապետին, և աջակցություն ցույց տվեցին ֆրանսիական կառավարության նախաձեռնությանը: Տեսակամուրջի ընթացքում կխոսվի Ֆրանսիայի կողմից կատարված պատմական քայլի քաղաքական հետևանքի մասին, ինչպես նաև կքննարկվի, թե այդ որոշումն ինչ ազդեցություն կունենան տարածաշրջանում ու աշխարհում»:

Բանախոսները Երևանից՝
- Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյան,
- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյան:

Բանախոսները Մոսկվայից՝
-Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարով,
-Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշև:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին 108), 52-83-64 (ներքին 108), 56-72-10 (ներքին 108):
Մենեջեր՝ Գայանե Հովհաննիսյան, բջջային հեռախոս՝ (093) 25-12-19: -0-