ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս՝ «Գներն ու խոցելիությունը Հայաստանում» թեմայով

26.12.2011, 15:43

Երեքշաբթի՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Գներն ու խոցելիությունը Հայաստանում» թեմայով մամուլի ասուլիս:

Մամուլի ասուլիսի շրջանակներում կքննարկվեն հետևյալ թեմաները՝ գնաճը և դրա հաշվարկման մեթոդաբանությունը, գնաճի ազդեցությունը բնակչության խոցելի խմբերի վրա, պարենային զամբյուղում մեծ տեսակարար կշիռ ունեցող սննդատեսակների գնային զարգացումները և առկա խնդիրները:

Ասուլիսի բանախոսներն են՝
- Oxfam բրիտանական կազմակերպության հայկական գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը,
- Տնտեսական զարգացման և ուսումնասիրությունների կենտրոնի գործադիր տնօրեն Գագիկ Թորոսյանը,
- Տնտեսական զարգացման և ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Ելենա Մանուկյանը:

 «Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին 108), 52-83-64 (ներքին 108), 56-72-10 (ներքին 108):

Մենեջեր՝ Գայանե Հովհաննիսյան, բջջային հեռախոս՝ (093) 25-12-19: -0-