ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության և UNDP-ի ներկայացուցիչների ասուլիսը
09.12.2011,
16:15
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության և UNDP-ի ներկայացուցիչների ասուլիսը
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս, որը նվիրված կլինի «Հայացք: Հայաստանի ժամանակակաից արվեստը» ալբոմի շնորհանդեսին և հայ արվեստի ժամանակակից գործիչների աշխատանքների ցուցահանդեսին:
Ասուլիսի բանախոսներն են՝
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը,
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, UNDP մշական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան,
Արվեստագետ Լիլթ Սարգսյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին 108), 52-83-64 (ներքին 108), 56-72-10 (ներքին 108):
Մենեջեր՝ Գայանե Հովհաննիսյան, բջջային հեռախոս՝ (093) 25-12-19: -0-

