ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս՝ նվիրված «Էպիկենտրոն» ցուցահանդես-համերգին

16.11.2011, 16:50

Հինգշաբթի՝ նոյեմբերի 17-ին, 11:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Էպիկենտրոն» բացառիկ ցուցահանդես-համերգին նվիրված մամուլի ասուլիս կանցկացվի:

Հայաստանի մշակույթի նախարարությունը կազմակերպում է Երևանի մշակութային կյանքի համար աննախադեպ մի իրադարձություն, որի շրջանակներում հայ ժամանակակից գեղանկարչության ցուցադրությունը կուղեկցվի դասական երաժշտությամբ:
Հանդիսատեսի աչքի առաջ նկարչուհի Մարիամ (Մոկո) Խաչատրյանը կտավ կստեղծի երաժիշտ Հայկ Մելիքյանի դաշնամուրային իմպրովիզի ներքո: Նման ձևաչափի միջոցառում Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում:

Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝
- Հայաստանի մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը,
- դաշնակահար Հայկ Մելիքյանը,
- նկարչուհի Մարիամ Խաչատրյանը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց  7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին 108), 52-83-64 (ներքին 108), 56-72-10 (ներքին 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր: Բջջային հեռախոս՝ (093) 25-12-19: --0—