ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ArmTech 2011 ֆորումին նվիրված ասուլիս կհրավիրվի
05.10.2011,
16:58
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ArmTech 2011 ֆորումին նվիրված ասուլիս կհրավիրվի
Հինգշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 16:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ArmTech 2011 բարձր տեխնոլոգիաների ամենամյա 4-րդ ֆորումին նվիրված մամուլի ասուլիս կկազմակերպվի:
Ասուլիսի բանախոսներն են՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսաելյանը, Viasphere Technopark ընկերության նախագահ Թոնի Մորոյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին 108), 52-83-64 (ներքին 108), 56-72-10 (ներքին 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր: Բջջային հեռախոս՝ (093) 25-12-19: --0—

