Ուրբաթ՝ սեպտեմբերի 30-ին, 14:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա AdNet.am ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ասուլիսը:
Ասուլիսի թեման է Հայաստանում առաջին գովազդային ցանցի՝ AdNet.am-ի գործարկումը: AdNet.am գովազդային ցանցի նպատակն է միավորել մեկ ցանցի շրջանակներում հայկական ինտերնետի միայն լավագույն հարթակները` կիրառելով ինտերնետ գովազդի առավել արդյունավետ ձևաչափեր:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25-12-19: -0-