ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ Կովկասի հնագիտության, ազգաբանության և բանահյուսության համաժողովին

Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս՝ նվիրված Կովկասի հնագիտության, ազգաբանության և բանահյուսության համաժողովին, որն այս տարի անցկացվում է Հայաստանում սեպտեմբերի 26-ից 28-ը:
Ասուլիսի ընթացքում կներկայացվեն Հայաստանի և Կովկասի այլ երկրների հնագետների վերջին տարիների ձեռքբերումները և համագործակցության հետագա հեռանկարները:
Ասուլիսի բանախոսներն են`
-Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը,
- «Կովկասի Հիմնադրամի» նախագահ, ակադեմիկոս Գիվի Գամբաշիձեն,
- պատմական գիտությունների դոկտոր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Մամայխան Ագլարովը,
- ազգագրագետ Ալլա Տեր-Սարգսյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25-12-19: -0-