ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված Երևան-Մոսկվա տեսակամուրջ

14.09.2011, 14:46
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված Երևան-Մոսկվա տեսակամուրջ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված Երևան-Մոսկվա տեսակամուրջ

Հինգշաբթի՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 13:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Ռուս-հայկական հարաբերությունների ներկան և ապագան: Հայաստանի անկախության 20-ամյակին ընդառաջ» թեմայով Երևան-Մոսկվա մուլտիմեդիոն տեսակամուրջը: 

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում վերջին 20 տարում: Ինչպե՞ս են զարգացել ռուս-հայկական հարաբերություններն այդ տարիների ընթացքում: Երկկողմ համագործակցության ո՞ր ուղղություններն են առավել առաջնահերթ այսօր: Ռուս-հայկական փոխգործակցության ո՞ր բնագավառներն այսօր առավել մեծ ուշադրության կարիք ունեն: Այս և այլ հարցեր կքննարկեն փորձագետները:

Երևանում՝

- ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության  միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Արամ Սաֆարյանը,

- ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության  միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Հերմինե Նաղդալյանը,

-Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Մոսկվայում՝.

- ՌԴ ՊԴ ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի անդամ Կոնստանտին Զատուլինը;

- Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ակադեմիայի ռեկտոր Եվգենի Կոժոկինը;

- ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, 2-րդ դասի Արտակարգ և Լիազոր Դեսպանորդ Ստանիսլավ Չեռնյավսկին:

*-Մուլտիմեդիոն միջոցառումը նյուսմեյքերի և լսարանի միջև շփման նորարարական ձև է, որը ենթադրում է տարբեր նյութերի վիզուալ օգտագործում, որոնք թույլ են տալիս առավել ամբողջականորեն և բազմակողմանիորեն քննարկել ասուլիսի թեման: Մուլտիմեդիոն նյութերը նման միջոցառման ընթացքում նյուսմեյքերի պատմության մի մասն են և օգտագործվում են սրահում գտնվող լրագրողների կողմից, ինչպես նաև ցուցադրվում են կայքի օգտագործողներին օն-լայն հեռարձակման ընթացքում:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25-12-19:-0-