ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ղեկավարության մամուլի ասուլիսը
Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 12:30-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ղեկավարության մամուլի ասուլիսը:
Ասուլիսին կմասնակցեն
- «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի գլխավոր-գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը,
- «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն,
- «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը,
- «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Քարտային կենտրոնի պետ Լիլիթ Գևորգյանը:
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը հայտարարում է «Visa Student» քարտով նոր ծառայությունների տրամադրման մասին: Բանկի և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի միջև կնքված համագործակցության պայմանագրի շնորհիվ բանկի նոր քարտի քարտապանները հնարավորություն կունենան անվճար դառնալ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բաժանորդներ և խոսել միմյանց հետ 1դր/րոպե սակագնով:
Սա Հայաստանում բանկի և հեռահաղորդակցման օպերատորի միջև նմանատիպ համագործակցության առաջին նախադեպն է:
Բացի այդ, նոր քարտն առավել անվտանգ է շնորհիվ չիպային տեխնոլոգիաների և հաճախորդներին հնարավորություն է տալու ստանալ զեղչեր բազմաթիվ առևտրի և սպասարկման կետերում, մասնակցել պարբերաբար անցկացվող ուսման վարձերի խաղարկություններին և արտոնյալ պայմաններով օգտվել բանկի ուսման վարկերից:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25-12-19:-0-

