ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավարության մամուլի ասուլիսը

Չորեքշաբթի` սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի և կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի թեման է՝ «2011-2012թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցի» (ՄՀԶ) հրապարակած տվյալները եւ Հայաստանի մրցունակության վերլուծությունը 142 երկրների շարքում:
Ասուլիսի ժամանակ կլուսաբանվի, թե ինչպիսին է Հայաստանի մրցակցային դիրքը, եւ կներկայացվի վերջինիս փոփոխությունը նախորդ վերլուծությունների արդյունքների համեմատությամբ: Հատուկ շեշտադրում կկատարվի այն գործոնների ներկայացմանը , որոնք առանցքային դերակատարում ունեն Հայաստանի մրցունակության դիրքի ձևավորման մեջ: Հայաստանի մրցունակության հիմնախնդիրները կքննարկվեն մի քանի հարթություններով՝ հանրային և մասնավոր, ինչպես նաև երկարաժամկետ և կարճաժամկետ հարթություններով:
«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը հանդիսանում է «Համաշխարհային տնտեսական ֆորումի» (ՀՏՖ)` Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25-12-19: