ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ասուլիս կհրավիրվի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում
Հունիսի 1-ին 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս, որը նվիրված կլինի Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Ասուլիսը կանցկացվի «Երեխան պետք է ապրի ընտանիքում» իրազեկման արշավի շրջանակներում, որը Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան իրականացնում է UNICEF-ի աջակցությամբ:
Ասուլիսին կմասնակցեն UNICEF-ի հայաստանյան գրասենյակի փոխներկայացուցիչ Քրիստինա Ռոչելլան, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի փորձագետ, հոգեբան Գայանե Գուսիկյանը, «Սոցիալական արդարություն» ՀԿ ներկայացուցիչ Արշակ Գասպարյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25-12-19: -0-

