ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Պատկերապատումների միջազգային փառատոնին նվիրված մամուլի ասուլիս կհրավիրվի

02.05.2011, 16:47
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Պատկերապատումների միջազգային փառատոնին նվիրված մամուլի ասուլիս կհրավիրվի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Պատկերապատումների միջազգային փառատոնին նվիրված մամուլի ասուլիս կհրավիրվի

Երեքշաբթի՝ մայիսի 3-ին, ժամը 13:30-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևանում պատկերապատումների «Պատկերապատումների հրավառություն» կարգախոսով միջազգային փառատոնին նվիրված մամուլի ասուլիս:

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝

- Ֆրանսիական Անգուլեմե քաղաքում Պատկերապատումների բարձրագույն դպրոցի ժյուրիի անդամ, պատկերապատումների ոլորտի լրագրող, փառատոնի կազմակերպիչ, քննադատ Լորան Մելիքյանը,
- պատկերապատումների ստեղծող, Անգուլեմե քաղաքում Պատկերապատումների բարձրագույն դպրոցի ժյուրիի անդամ Դոմենիկ Բեղտղայը,

- պատկերապատումների ստեղծող, փառատոնի կազմակերպիչ Ագաթա Բադալյանը,
- սցենարիստ, փառատոնի կազմակերպիչ Իրինա Մրյանը:

Պատկերապատումների առաջին միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է Հայաստանի պատկերապատումների զարգացման միության կողմից, անցկացվել է Երևանում՝ 2008 թվականին: Փառատոնին մասնակցել են պատկերապատումների հայտնի ստեղծողներ, մասնավորապես, Շառլ Բերբերյանը, Ֆրանկ Մարժերինը, Ֆարիդ Բուջելալը, Ֆլորանս Սեսթակը, Ժան Կլոդ Դենին, Ֆիլիպ Կարակասյանը և Ժեռալդ Գորիջը:
Կերպարվեստի պատկերապատման ուղղությունը մեծ տարածում ունի ողջ աշխարհում։

Մասնավորապես, իրենց պրոֆեսիոնալ կարիերան այս ժանրին են նվիրել բազմաթիվ նկարիչներ Ֆրանսիայում (պատկերապատման ֆրանսերեն անվանումն է band desine), ԱՄՆ-ում՝ (graphic novel), Իտալիայում՝ (fumetti), Իսպանիայում՝ (tebeos), Պորտուգալիայում՝ (quadringo), Ֆինլանդիայում՝ (sarjakuva), ինչպես նաև Ճապոնիայում՝ (manga), Կորեայում (manwha) և Չինաստանում՝ (manhua)։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամար՝ (093) 25-12-19 -0-