ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Պարի համաշխարհային օրվան նվիրված Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջ կկազմակերպվի

27.04.2011, 16:11
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Պարի համաշխարհային օրվան նվիրված Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջ կկազմակերպվի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Պարի համաշխարհային օրվան նվիրված Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջ կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ ապրիլի 28-ին, ժամը 13:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Պարի համաշխարհային օրը: Պարի լեզուն սահմաններ չի ճանաչում» թեմայով Երևան-Մոսկվա-Քիշնև-Թբիլիսի տեսակամուրջ կկազմակերպվի:

Տոնը պարարվեստը և բոլոր տեսակի՝ էթնիկ, քաղաքական կամ մշակութային սահմանները հաղթահարելու դրա յուրատեսակ հնարավորությունները մեծարելու առիթ է: Պարի միջազգային օրվա խնդիրը պետք է դառնա բոլոր պարային ուղղությունների և ոճերի համախմբումը: Չէ որ հենց պարն է կարողանում համախմբել այն մարդկանց, ովքեր խոսում են մեկ լեզվով՝ պարի լեզվով: Ինչպե՞ս է այսօր զարգանում խորեոգրաֆիան և ո՞ր օրենքներով է զարգանալու վաղը: Ինչո՞վ է պայմանավորված 21-րդ դարի առաջին տասնամյակի «պարային բումը»: Ինչպե՞ս են հարաբերակցվում ժամանակակից, ավանգարդ ձևերի և պարային մշակույթի ազգային աղբյուրների որոնումը: Այս ամենի մասին կխոսվի տեսակամուրջի ընթացքում՝ տարբեր երկրների մշակույթի գործիչների մասնակցությամբ:

Տեսակամուրջին կմասնակցեն՝

Երևանում՝ «Պարի և հոգու» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր դերասանուհի, պարուսույց-բալետմայստեր, դերասանուհի Սոֆի Դևոյանը, «Պարի և հոգու» թատրոնի մենապարուհի, մանկավարժ-պարուսույց Իրեն Ուլիխանովան:

Մոսկվայում՝ ՌԴ ժողովրդական դերասան, Իգոր Մայիսեևի անվան ժողովրդական պարի պետական ակադեմիական համույթի պարուսույց- մանկավարժ Վիկտոր Նիկիտուշկինը:

Քիշնևում՝  Մոլդովայի ժողովրդական դերասան, Մոլդովայի օպերայի և բալետի ազգային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Կաֆտանատը, Մոլդովայի Հանրապետության Պարային սպորտի ֆեդերացիայի ղեկավար, «Կոդրյանկա» պարային-մարզական ակումբի նախագահ Պյոտր Գոզունը:

Թբիլիսիում՝ Վրաստանի ժողովրդական դերասան, Վրաստանի երգի և պարի պետական ակադեմիական «Ռուսթավի» համույթի գեղարվեստական ղեկավար Ֆրիդոն Սուլաբերիձեն, Թբիլիսու պետական ակադեմիական թատրոնին առընթեր Մանկական պարային համույթի ղեկավար, Վրաստանի վաստակավոր մանկավարժ, Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ Թամազ Գոգիթիշվիլին, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, պարուսույց Անանո Սամսոնաձեն, Վրաստանի Ազգային բալետի գլխավոր պարուսույց Իլիկո Սուխիշվիլին:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամար՝ (093) 25-12-19 -0-