ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ միջազգային համաժողովի արդյունքներին նվիրված ասուլիս կանցկացվի
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 27-ին ժամը 11:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Հայ-թուրքական հարաբերությունները, դրանց ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա և դրանց արտացոլումը մամուլում» միջազգային համաժողովի արդյունքներին նվիրված ասուլիս կանցկացվի:
Ասուլիսին կմասնակցեն Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի քաղաքականության տեսության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Գուտարովը,
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքագիտության և փիլիսոփայության ֆակուլտետի միջազգային քաղաքական գործընթացների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վալերի Աչկասովը,
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Արևելքի մշակութաբանության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Տիգրան Թումանյանը,
Ռուս-հայկական համալսարանի գործնական լրագրության ամբիոնի վարիչ Հայկ Բաբուխանյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամար՝ (093) 25-12-19 -0-

