ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա մուլտիմեդիոն տեսակամուրջ

20.04.2011, 14:28
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա մուլտիմեդիոն տեսակամուրջ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա մուլտիմեդիոն տեսակամուրջ

Հինգշաբթի՝ ապրիլի 21-ին, ժամը 14:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Իմանալու իրավունք և չիմանալու իրավունք» թեմայով Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա մուլտիմեդիոն տեսակամուրջ:

Ապրիլի 11-ին ԱՊՀ տարածքում ահաբեկություն է տեղի ունեցավ. Մինսկի մետրոյում զոհվեցին մարդիկ, և կրկին բարձրացավ այն հարցը, թե ինչպես պետք է լրագրողները լուսաբանեն իրադարձությունները նման դեպքերում։ Մենք ապրում ենք տեղեկատվական բաց տարածքում։ ԶԼՄ-ները ժամանակակից աշխարհում մեծ դեր են խաղում։ Անհնար է մեր կյանքը պատկերացնել առանց հեռուստատեսության, ռադիոյի, Ինտերնետի։ Եվ երբ երկրում ինչ-որ արտակարգ բան է տեղի ունենում, դեպքի վայրում առաջինը լրագրողներն են հայտնվում։ Կարո՞ղ են, արդյոք, լրագրողները կատարվածի մասին ողջ ծավալով տեղեկություն փոխանցել, գրել և ցույց այն ամենն, ինչ տեսել են։ Ինչպիսի՞ն պետք է լինի լրագրողական գործը ԱՊ լուսաբանման ժամանակ՝ թղթադրամո՞վ, թե՞ առանց թղթադրամի։

Ինչպիսի՞ն է «քաղաքացիական լրագրողության» դերը կատարվածի «օջախից» տեղեկատվություն հասցնելու գործում։ Պե՞տք է, արդյոք, գրաքննություն «քաղաքացիական թղթակիցների» մեկնաբանությունների և հոլովակների հրապարակման դեպքում։ Ինչո՞վ է հղի դեպքի վայրից հաղորդվող  տեղեկատվության շատ կամ թերի լինելը։ Ո՞վ պետք է որոշի, թե որն տեղեկատվությունն է «վնասակար» և որը՝ «օգտակար»։ Որտե՞ղ է անցնում սահմանագիծը քաղաքացիական պարտքի, լրագրողական էթիկայի և «թեժ լուրի» միջև։ Ինչպե՞ս է ձևափոխվում տեղեկությունն առաջին հաղորդագրության պահից։ Ո՞ր իրավիճակում է արդարացված լրագրողական ռեպորտաժների վրա արգելք դնելը, թե՞ դա կտրականապես անընդունելի է։ Այս և նմանատիպ այլ հարցեր կքննարկեն փորձագետները բանավեճի ընթացքում։

Երևանում՝

- «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պրակտիկ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Հայկ Բաբուխարյանը։

Մոսկվայում՝

- գլխավոր վերլուծաբան, Ռուսաստանի հակաահաբեկչական ազգային հիմնադրամի խորհրդական, ՊԱԿ պաշտոնաթող գնդապետ Օլեգ Նեչիպորենկոն։

Աստանայում՝

- Ղազախստանի Խորհրդարանի Սենատի միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Քուանիշ Սուլթանովը,

- պաշտոնաթող գնդապետ, Ղազախստանի պաշտպանության ազգային համալսարանի ամբիոնի նախկին վարիչ Սերգեյ Ֆեդոսեևը։

Կիևում՝

- Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Վիդրինը։

*-Մուլտիմեդիոն միջոցառումը նյուսմեյքերի և լսարանի միջև շփման նորարարական ձև է, որը ենթադրում է տարբեր նյութերի վիզուալ օգտագործում, որոնք թույլ են տալիս առավել ամբողջականորեն և բազմակողմանիորեն քննարկել ասուլիսի թեման: Մուլտիմեդիոն նյութերը նման միջոցառման ընթացքում նյուսմեյքերի պատմության մի մասն են և օգտագործվում են սրահում գտնվող լրագրողների կողմից, ինչպես նաև ցուցադրվում են կայքի օգտագործողներին օն-լայն հեռարձակման ընթացքում:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամար՝ (093) 25-12-19 --0-