ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա մուլտիմեդիոն տեսակամուրջ՝ «Հայոց ցեղասպանություն. 96 տարի անց... » թեմայով:
Երեքշաբթի՝ ապրիլի 19-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հայոց ցեղասպանություն. 96 տարի անց... » թեմայով Երևան-Մոսկվա մուլտիմեդիոն տեսակամուրջ:
Միջոցառումը նվիրված է հայ ժողովրդի պատմության ամենամեծ ողբերգության 96-րդ տարելիցին: 1915 թ.-ի ապրիլի 24-ից սկսվել է Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության այլ գավառների հայ բնակչության արտաքսումն ու զանգվածային ոչնչացումը, որը շարունակվել է մինչև 1923 թվականը: Այդ տարիների ընթացքում ոչնչացվել է միլիոնից ավել մարդ, ոչնչացվել են հազարավոր հայկական ձեռագրեր, քանդվել են հարյուրավոր պատմական և ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են հայ ժողովրդի սրբավայրերը: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է ազդեցիկ միջազգային կազմակերպությունների և աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի կողմից: Վերապրված ողբերգությունն արտացոլվել է հայ ժողովրդի կյանքի բոլոր ոլորտների վրա և մշտապես պահպանվել է պատմական հիշողության մեջ: Եվ այսօր Ցեղասպանությունն անբուժելի վերք է հայ ժողովրդի հոգում: Բանավեճի ընթացքում անդրադարձ կկատարվի ինչպես պատմությանը, այնպես էլ այսօրվան, քանի որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պատմական, այլև ներկայի և ապագայի հարց է:
Երևանից տեսակամուրջին կմասնակցեն՝
- Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը,
- ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը
- Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն՝
- Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի տնօրեն, ՌԴ հանրային պալատի անդամ Ալեքսանդր Բրոդը,
- Սևծովյան-կասպյան տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը,
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:
*-Մուլտիմեդիոն միջոցառումը նյուսմեյքերի և լսարանի միջև շփման նորարարական ձև է, որը ենթադրում է տարբեր նյութերի վիզուալ օգտագործում, որոնք թույլ են տալիս առավել ամբողջականորեն և բազմակողմանիորեն քննարկել ասուլիսի թեման: Մուլտիմեդիոն նյութերը նման միջոցառման ընթացքում նյուսմեյքերի պատմության մի մասն են և օգտագործվում են սրահում գտնվող լրագրողների կողմից, ինչպես նաև ցուցադրվում են կայքի օգտագործողներին օն-լայն հեռարձակման ընթացքում:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամար՝ (093) 25-12-19 --0-

