ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Քիշնև-Թբիլիսի տեսակամուրջ

30.03.2011, 14:46
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Քիշնև-Թբիլիսի տեսակամուրջ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Քիշնև-Թբիլիսի տեսակամուրջ

Հինգշաբթի՝ մարտի 31-ին, ժամը 15։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Քիշնև-Թբիլիսի տեսակամուրջ՝ «Սեյսմաանվտանգություն: Սեյսմակայուն շինարարություն. առասպե՞լ, թե՞ իրականություն» թեմայով:

Ճապոնիայի ուժեղագույն սեյսմիկ աղետը, ինչպես նաև այլ երկրաշարժերի ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել անսպասելի:

Սեյսմոլոգները չկարողացան ժամանակին և հստակ կանխատեսում անել, որը թույլ կտար նվազեցնել վնասն ու բնական աղետի մասշտաբները, որն անսպասելի կերպով վերածվեց տեխնածին աղետի:

Սեյսմավտանգ տարածքներում բնակարանների, ենթակառուցվածքային և արդյունաբերական օբյեկտների կառուցման ժամանակ պահպանվու՞մ են, արդյոք, անվտանգության նորմերը: Ինչպե՞ս նվազեցնել բնակելի շենքերի քանդման վտանգը երկրաշարժերի դեպքում և նման կերպով փրկել մարդկային կյանքեր: Սեյսմիկ դիմացկունության ի՞նչ պաշար ունեն ատոմային, հիդրոջերմային կայանների, նավթապահեստարանները և գազապահեստարանները: Արդյո՞ք բավականին միջոցներ են տրամադրվում գիտատեխնիկական ուսումնասիրությունների անցկացման համար՝ երաշխավորված սեյսմաանվտանգության արդյունավետ տեխնոլոգիաների մշակման և ներդրման համար:

Երևանից տեսակամուրջին կմասնակցի՝

- գեոֆիզիկոս, երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Գառնու գեոֆիզիկական դիտակայանի ղեկավար Լեոնիդ Հախվերդյանը:

Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն՝

-         Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Օ. Յու. Շմիդտի անվան Երկրի ֆիզիկայի ինստիտուտնի փոխնտօրեն Եվգենի Ռոգոժինը,

-         «Պոիսկ» ինժեներական կենտրոնի գլխավոր տնօրենի գիտության գծով տեղակալ,  պրոֆեսոր Գերման Շեստոպյորովը:

Բանավեճին նաև հրավիրված են Շինարարության մեջ ինժեներական նորարարությունների գծով արտադրական և գիտահետազոտական ինստիտուտ ԲԲԸ-ի և Վ. Ա. Կուչերենկոյի անվան Շինարարական կոնստրուկցիաների և շինությունների կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի Շինությունների սեյսմակայանության ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչները:

Քիշնևից տեսակամուրջին կմասնակցեն՝

-         Մոլդովայի գիտությունների ակադեմիայի Երկրաբանության և սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրեն Վասիլի Ալկազը,

-         Մոլդովայի շինարարության և տարածաշրջանային զարգացման փոխնախարար Անատոլի Զոլոտկովը:

Թբիլիսիից տեսակամուրջին կմասնակցեն՝

-         Թբիլիսիի Իլյայի համալսարանի Երկրի ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Զուրաբ Ջավախիշվիլին,

-         Թբիլիսիի Իլյայի համալսարանի Երկրի ուսումնասիրության ինստիտուտի փոխտնօրեն Թեյա Գոդոլաձեն:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 –0-