ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր պարուսույց Ռուդոլֆ Խառատյանի մամուլի ասուլիսը
Չորեքշաբթի՝ մարտի 30-ին, ժամը 13։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր պարուսույց Ռուդոլֆ Խառատյանի մամուլի ասուլիսը։
Մամուլի ասուլիսը նվիրված է Ռուդոլֆ Խառատյանի աշխատանքների ցուցահանդեսին, որը կանցկացվի ապրիլի մեկին «Ակադեմիա» պատկերասրահում։ 1991 թվականից Խառատյանի անհատական ցուցահանդեսներն անցկացվել են ԱՄՆ-ում և Կանադայում, բացի այդ, նրա նկարները ցուցադրվել են Ռուսաստանում, Եգիպտոսում և Իտալիայում։ Նրա աշխատանքներից մի քանիսը ԱՄՆ արտահանվող հայկական գինիների պիտակների նմուշ են ծառայել։
Ռուդոլֆ Խառատյանը Հայաստանում հայտնի է որպես ականավոր բալետմեյստեր, պարուսույց, Հեռուստատեսության կամերային բալետի գեղարվեստական ղեկավար։ Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսը Խառատյանին կներկայացնի նաև որպես նկարիչ։
Մամուլի ասուլիսին ներկա կլինեն Հայաստանի մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի բաժնի վարիչ, ցուցահանդեսի համակարգող Սոնա Հարությունյանը և «Ակադեմիա» պատկերասրահի տնօրեն Գոռ Վարդանյանը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 –0-

